Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ պետքարտուղարը կարող է պաշտոնանկ արվել

ԱՄՆ պետքարտուղարը կարող է պաշտոնանկ արվել
01.12.2017 | 11:47

Սպիտակ տունը մշակել է պլան, որը նախատեսում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկություն և նրա փոխարինում ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոյով` հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի սենատոր Թոմ Քոթոնը (հանրապետական, Արկանզաս նահանգից)։ Սպիտակ տանը ծրագրում են Թիլերսոնին հեռացնել առաջիկա շաբաթներին։ Պարբերականը նշում է, որ եթե պաշտոնանկություն տեղի ունենա, Թիլերսոնը կլինի վերջին 120 տարում ամենից կարճ ժամկետով պաշտոնավարած պետքարտուղարը։ Պլանի հեղինակը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին է։ Թերթը տեղեկություն չունի` ԱՄՆ նախագահը տվե՞լ է իր համաձայնությունը Թիլերսոնին հեռացնելու հարցում։

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ